հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օլիմպիական խաղերում ծանրամարտի քաշային կարգերը կրճատվեցին

Օլիմպիական խաղերում ծանրամարտի քաշային կարգերը կրճատվեցին

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը կրճատել է 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում գործող քաշային կարգերի քանակը:

Տղամարդկանց և կանանց պայքարին կմասնակցեն հինգական քաշային կարգեր ներկայացնող մարզիկներ և մարզուհիներ: Տղամարդիկ ՝ 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և գերծանրքաշ ՝ + 102 կգ:

Կանայք ՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ և գերծանրքաշ ՝ + 81 կգ:

Տոկիոյի խաղերում հանդես են եկել յոթ քաշային կարգերի ներկայացուցիչներ,-հայտնում է ՀԱՕԿ-ը:

Տոկիոյի օլիմպիական մարզահանդեսում, ծանրամարտի մրցաշարում , Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը / 109կգ / դարձավ արծաթե մեդալակիր:

Փարիզի օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024թ. հուլիսի 26-ից` օգոստոսի 11-ը։

  • Կիսվել: