չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լևոն Արոնյանը 7-8-րդ տեղերը բաժանեց Սենթ Լուիսի մրցաշարում

Լևոն Արոնյանը 7-8-րդ տեղերը բաժանեց Սենթ Լուիսի մրցաշարում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Saint Louis Rapid & Blitz ավանդական մրցաշարում այս տարի հաղթանակ տարավ Ֆրանսիան ներկայացնող իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջան, որը 36 հնարավորից վաստակեց 26 միավոր և վստահ զբաղեցրեց 1-ին տեղը։ Նրան հաջորդող ամերիկացի Հիկարու Նակամուրան ետ մնաց 5 միավորով։

Մրցաշարին մասնակցած մեր հայրենակից Լևոն Արոնյանն անհաջող հանդես եկավ կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ շրջանում։ 15-րդ տուրում նա պարտվեց Շախրիյար Մամեդյարովին և նահանջեց 7-րդ հորիզոնական՝ առաջ թողնելով հենց ադրբեջանցի շախմատիստին։ Մնացած երեք տուրերում Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթանակ տոնել և վաստակելով 17 միավոր, ամերիկացի Ջեֆրի Սյունի հետ բաժանեց 7-8-րդ:

  • Կիսվել: