հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Նորավանքը»՝ Հայաստանի գավաթակիր

«Նորավանքը»՝ Հայաստանի գավաթակիր

Վայքի «Նորավանքն» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում «Նորավանքը» մրցեց «Ուրարտուի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

28-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ռուսաստանցի պաշտպան Տեմուր Մուստաֆինը, 77-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց նիգերիացի հարձակվող Ենե Տենտոնը։

Հիշեցնենք, որ «Նորավանքն» այս խաղարկությունում պայքարից դուրս էր թողել Գյումրիի «Շիրակին», Երեւանի «Արարատ-Արմենիային» եւ «Արարատին»։

2020 թվականին հիմնադրված «Նորավանքը» նվաճեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր։

Հայաստանի գավաթ, եզրափակիչ

«Նորավանք» - «Ուրարտու»՝ 2։0

Տեմուր Մուստաֆին, 28, Ենե Տենտոն, 77

 

  • Կիսվել: