հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շարունակելով կեղծիքները` Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել. Թաթոյան

Շարունակելով կեղծիքները` Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել. Թաթոյան

Շարունակելով կեղծիքները` Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել։ Այս մասին ահազանգում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛Ըստ այդ կեղծիքների` Սաղմոսավանքն ադրբեջանական մշակութային ժառանգություն է և գտնվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի թյուրք-ղփչաղական Սաղմոսավանք գյուղում, իսկ վանական համալիրն էլ ալբանական է։ Իբր հայերն այստեղ առաջին անգամ բերվել են 1828-1830 թթ.։

Ըստ այդ կեղծ թեզի` Նորավանքն ալբանական կառույց է և պատկանում է Ադրբեջանին։ Իբր մինչև 1988 թ. այդ գյուղում միայն ադրբեջանցիներ են ապրել։
Ադրբեջանական կողմը բարձրագույն մակարդակով շարունակում է կեղծիքների այս փունջը՝ չխնայելով միջոցներ։

Չպետք է թույլ տալ այս կեղծիքների տարածումը, որին զուգահեռ ադրբեջանական իշխանությունն ակնհայտորեն պատրաստվում է Հայաստանի դեմ նոր հանցանքների։

Ադրբեջանի իշխանությունն իրականում խաղաղության մտադրություն չունի, ուստի որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց կեղծ օրակարգը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: