ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Նոան» պարտության մատնեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Նոան» պարտության մատնեց «Փյունիկին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Փյունիկն» ընդունեց փոխչեմպիոն «Նոային», որն առավելության հասավ 3:1 հաշվով։

Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմից 41-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բրազիլացի պաշտպան Պաբլոն, որը 61-րդ րոպեին նաեւ երկրորդ գոլը խփեց։ 79-րդ րոպեին աչքի ընկավ արգենտինացի պաշտպան Բրայան Մենդոզան։

87-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Փյունիկի» հարձակվող Էդգար Մալաքյանը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

«Նոան» (13 խաղ) 31 միավորով երրորդն է, «Փյունիկը» (14 խաղ) նույնքան միավորով չորրորդ տեղում է։

  • Կիսվել: