ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վաղը դժվար խաղ է լինելու, 4 կորուստ ունենք. «Փյունիկի» գլխավոր մարզիչ

Վաղը դժվար խաղ է լինելու, 4 կորուստ ունենք. «Փյունիկի» գլխավոր մարզիչ

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Երևանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան հանդիպման մասին: Բելգրադում Հայաստանի չեմպիոնը զիջել էր 0-5 հաշվով:

«Վաղը դժվար խաղ է լինելու, 4 կորուստ ունենք: Անուններ չեմ տա՝ մրցակցի գործը չհեշտացնելու համար: Այս տարի շատ խաղեր ենք հաղթել, սակայն 0-5 հաշվով պարտությունը չափազանց ցավոտ էր: Ներողություն եմ խնդրում ու հավաստիացնում, որ մենք դեռ ասելիք ունենք, վաղվա խաղում պայքարելու ենք մինչև վերջ: Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին, քանի որ զգացել ենք նրանց աջակցությունը: Ուրախ եմ, որ նրանց մոտեցումը նույնպես փոխվել է. խոշոր հաշվով պարտությունից հետո հիմնականում դրական ու ոգևորող կարծիքներ ենք լսել: Նման թիմի դեմ խաղերը մեծ փորձ են: Չենք հանձնվելու և փորձելու ենք ցուցադրել մեր ուժերի առավելագույնը»:

«Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կայանալու է օգոստոսի 9-ին:

  • Կիսվել: