հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Փյունիկ»-ի հարձակվողի գոլը կարող է դառնալ լավագույնը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

«Փյունիկ»-ի հարձակվողի գոլը կարող է դառնալ լավագույնը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

 Երևանի «Փյունիկ»-ի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի խփած գնդակը Բրատիսլավայի  «Սլովան»-ի դարպասը հավակնում է դառնալ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի լավագույն գոլը:

 ՈՒԵՖԱ-ի կայքում քվեարկություն է սկսվել`  որոշելու համար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի լավագույն գոլը:

Հրապարակված գոլերի թվում է նաև Օտուբանջոյի՝ «Սլովան»-ի դարպասն ուղարկած գնդակը:

Յուսուֆ Օտուբանջոն «Սլովան»-ի դարպասը գրավել է սեպտեմբերի 15-ին Երևանում կայացած խաղում: Նա աչքի ընկավ խաղի 26-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 2-0:

Յուսուֆ Օտուբանջոյի օգտին քվեարկելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ

  • Կիսվել: