ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նարեկ Նիկողոսյանը և Պապին Հունանյանը պարտվել են. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

Նարեկ Նիկողոսյանը և Պապին Հունանյանը պարտվել են. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

Բուխարեստում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ է դուրս եկել 4 հայ ըմբիշ:

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանն ու 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ: Սակայն մեր մյուս 2 ըմբիշները՝ 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը և 80 կգ քաշային Պապին Հունանյանը, պարտություններ են կրել և չեն հասել կիսաեզրափակիչ փուլ: Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան երեկոյան:

  • Կիսվել: