կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նա խելացի խաղացող է. «Ինտերի» գլխավոր մարզիչը՝ Մխիթարյանի մասին

Նա խելացի խաղացող է. «Ինտերի» գլխավոր մարզիչը՝ Մխիթարյանի մասին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է A Սերիայի 9-րդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

«Մխիթարյանը շատ լավ մտավ փոխարինման։ Դա կարևոր պահ էր, որն օգնեց մեզ։ Երկրորդ խաղակեսի սկզբում տեխնիկապես լավ չէինք գործում, բայց մրցակցի գոլից հետո ավելացրեցինք։ Մխիթարյանը մեր տարբերակներից մեկն է։ Նա խելացի խաղացող է։ Այսօր նա դաշտի կենտրոնում արեց այն, ինչ ես իրեն խնդրել էի։ 2։1 հաշվի ժամանակ փոխարինեցի հարձակվողներից մեկին, որպեսզի թիմը շատ չհոգնի։ Գիտեք, որ մի քանի խաղացողներ շարքից դուրս են մնացել։ «Ռոմայի» հետ խաղից հետո ես գտա այն թիմը, որը փնտրում էի։ «Բարսելոնայի» և «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակները անկյունաքարային են թիմի համար»,- ասել է Ինձագին հետխաղային ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այս խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: