ՄՕԿ նախագահի ընտրության օրը հայտնի է
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 20-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, հաղորդում է կազմակերպության կայքը։
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին հավակնում է ՄՕԿ անդամ 7 թեկնածու։ 2024թ․ օգոստոսին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ կհեռանա պաշտոնից։ Ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Թոմաս Բախը ՄՕԿ-ը գլխավորում է 2013 թվականից։
ՄՕԿ նախագահի թեկնածուները
Հորդանանի արքայազն Ֆեյսալ իբն Հուսեյն (Հորդանան)՝ ՄՕԿ Գործկոմի անդամ
Լորդ Սեբաստիան Կոու (Մեծ Բրիտանիա)՝ Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիայի նախագահ
Քիրսթի Քովենթրի (Զիմբաբվե)՝ ՄՕԿ Մարզիկների հանձնախմբի նախագահ
Խուան Անտոնիո Սամարանչ կրտսեր (Իսպանիա)՝ Ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիայի առաջին փոխնախագահ
Յոհան Էլիաշ (Շվեդիա)՝ Դահուկային սպորտի եւ սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի նախագահ
Դավիդ Լապարտիեն (Ֆրանսիա)՝ Հեծանվորդների միջազգային միության նախագահ, Ֆրանսիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ
Մորինարի Վատանաբե (Ճապոնիա)՝ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ