ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մխիթարյանը պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ

Մխիթարյանը պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմետան հայտնել է, որ 34-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ:

«Մխիթարյանի պայմանագիրն «Ինտերի» հետ լրանում է մեկ տարուց, սակայն մենք կզրուցենք ակումբի հետ՝ հասկանալու նրանց ծրագրերը կապված ֆուտբոլիստի հետ»,- Մխիթարյանի գործակալի խոսքերը մեջբերում է Sky Italia-ն:
 
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրած 49 պաշտոնական խաղում դարձել 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Այս մրցաշրջանում նա «Ինտերի» հետ դարձել է Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր և հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

  • Կիսվել: