շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մխիթարյանը Գևորգ Ղազարյանի որդուն է նվիրել իր մարզաշապիկը՝ ստորագրված «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստների կողմից

Մխիթարյանը Գևորգ Ղազարյանի որդուն է նվիրել իր մարզաշապիկը՝ ստորագրված «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստների կողմից

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սան-Սիրո» մարզադաշտում Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանի որդուն է նվիրել իր մարզաշապիկը՝ ստորագրված «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստների կողմից: Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է Ղազարյանը:

Նա լուսանկար է հրապարակել ու գրել. «Ցանկացած երեխայի համար, որը տարված է ֆուտբոլով, «Ինտերի» պես մեծագույն թիմի և Մխիթարյանի պես խաղացողի կողմից մարզաշապիկ ստանալը մեծագույն երազանք է: Ես դա գնահատում եմ: Շնորհակալ եմ տղայիս օրը տոն դարձնելու համար»:

Նշենք, որ Ղազարյանը որդու հետ ներկա է գտնվել մարտի 17-ին կայացած «Ինտեր»-«Նապոլի» խաղին (1:1):

  • Կիսվել: