կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Մխիթարյանը 36 տարեկանից բարձր երկու ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է

Մխիթարյանը 36 տարեկանից բարձր երկու ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի երկու ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում: Այդ մասին են վկայում ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատող «Transfermarkеt»–ի տվյալները։

Միլանի «Ինտերի» խաղացող 36-ամյա Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո: Ֆուտբոլիստների այս կատեգորիայում նույն տրանսֆերային արժեքն ունի միայն «Ռեալի» 39-ամյա ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը:

Այս տարիքային կատեգորիայում տարբեր դիրքերում խաղաղող ֆուտբոլիստների շարքում առավել բարձր արժեք ունեն Լիոնել Մեսսին (37 տարեկան, 20 միլիոն եվրո), Ռոբերտ Լևանդովսկին (36 տարեկան, 15 միլիոն եվրո), Կրիշտիանու Ռոնալդուն (40 տարեկան, 12 միլիոն եվրո), Կարիմ Բենզեման (37 տարեկան, 8 միլիոն եվրո) և Թոմաս Մյուլլերը (35 տարեկան, 6 միլիոն եվրո):

Նշենք, որ 36 տարեկան և ավելի բարձր տարիքի ամենաթանկ խաղացողների լավագույն 25-ի շարքում են նաև Դորտմունդի «Բորուսիայում» և Լոնդոնի «Արսենալում» Հենրիխի թիմակիցը Պիեր-Էմերիկ Օբամեյանգը (4 միլիոն), ինչպես նաև «Ինտերի» ներկայիս թիմակիցները՝ Մատեո Դարմիանը, Յան Զոմերը (4-ական միլիոն եվրո) և Մարկո Արնաուտովիչը (3,5 միլիոն եվրո):

Возможно, это изображение текст «ሀኮጊለህ и6ииewй ийuи4wuwй wTpиwииuиpap, npи6 300,000 250,000 2024: 287,172 ,172 200,000 150,000 100,000 2013 2015 2017 2019 2021 2023»

 

  • Կիսվել: