հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է նույնը

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է նույնը

Transfermarkt-ը թարմացրել է Իտալիայի Ա Սերիայում խաղացող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոփոխվել 2022-ի նոյեմբերի 11-ից 2023-ի հունիսի 15-ին ընկած ժամանակահատվածում և կազմում 6 միլիոն եվրո:

34-ամյա կիսապաշտպանի ամենաբարձր տրանսֆերային արժեքը եղել է 2016 թվականի օգոստոսի 1-ին՝ 37 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբում է 2022 հուլիսից և անցկացրած 49 պաշտոնական խաղում խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

  • Կիսվել: