չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Միտում չի եղել․ Գիլոյանը՝ Նազիկ Ավդալյանի՝ Թուրքիայի հիմնի ժամանակ կքանստելու մասին

Միտում չի եղել․ Գիլոյանը՝ Նազիկ Ավդալյանի՝ Թուրքիայի հիմնի ժամանակ կքանստելու մասին

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավարական կազմում ներառված Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել։ Մամուլում տարածվել է տեսանյութ, որում Նազիկ Ավդալյանը կքանստել է, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Գիլոյանը պարզաբանել է իրավիճակը:

Խոսել եմ ծանրամարտի աշխարհի առաջնության աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ և նա տեղեկացրել է, որ որևէ ակցիա չի արել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Նրա փոխանցմամբ՝ Նազիկ Ավդալյանն այդ պահին Հայաստանից կարևոր զանգ է ստացել և փորձել է պատասխանել։

«Բալիկից զանգ է ստացել, իսկ լիցքավորման լարն էլ կարճ է եղել, կքանստել է մինչև հեռախոսը հասնի ականջին։ Դա իր ամիջական խոսքերն եմ փոխանցում։ Ես վստահ եմ, որ Նազիկը որևէ բան չէր անի, նա հասուն մարդ է, և հասկանում էր, որ ակցիա անելով գործին օգուտ չի տա։ Այդպիսի բան է ստացվել», - պարզաբանեց Գիլոյանը։

Փոխնախարարի խոսքով՝ Նազիկ Ավդալյանը միջազգային ֆեդերացիային բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել, նրանք էլ հասկացել են իրողությունը, սպասում ենք՝ ինչ ընթացք կունենա։

 

 

  • Կիսվել: