ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Միշտ պատրաստ եմ օգնելու հայկական ֆուտբոլին. Յուրա Մովսիսյան

Միշտ պատրաստ եմ օգնելու հայկական ֆուտբոլին. Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է՝ արդյոք պատրաստ է աշխատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ)։

– Հայաստանում գրում էին, որ դուք ՀՖՖ նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուն եք, որը ներկայումս զբաղեցնում է Արմեն Մելիքբեկյանը։ Այդպե՞ս է։

– Չեմ ցանկանում մեկնաբանել։ Կասեմ միայն հետևյալը. ես միշտ պատրաստ եմ օգնելու հայ ժողովրդին և հայկական ֆուտբոլին։ Եթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան՝ օգնելու հայկական ֆուտբոլի զարգացմանը, – ասել է Մովսիսյանը։

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: