կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Մինչև վերջին վայրկյանը պետք է պայքարել. Էլիդա Քոչարյանը` չեմպիոնական պայքարի մասին (տեսանյութ)

Մինչև վերջին վայրկյանը պետք է պայքարել. Էլիդա Քոչարյանը` չեմպիոնական պայքարի մասին (տեսանյութ)

Այս տարվա մենամարտը համեմատած նախորդ տարվա մենամարտի հետ, ավելի բարդ էր ինձ համար, քանի որ 2 ռաունդ անընդմեջ մրցավարների միավորներով ուկրաինացին էր հաղթում ու երրորդ ռաունդում այնպես ստացվեց, որ անկյունում էի, ու մարզիչներն ասեցին, որ հնարավորություն ունեմ ինչ-որ բան փոխելու քանի որ 3:3 հաշվով միավորները հավասար են, 2 հաշվով էր ուկրաինացին հաղթում, այսինքն 3 մրցավար դեպի  ինձ  քվեարկությունը կարող էր մենամարտի ընթացքը փոխել: Այս մասին չեմպիոնական մենամարտից հետո ասել է բռնցքամարտի  Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը:

«Իրականում շատ բարդ ստացվեց, շատ ծանր մենամարտ եմ ունեցել: Բայց շատ ոգևորված էի ու մինչև վերջին վայրկյանն էլ պայքարում էի, ու ուզում էի հաղթեի:

Որ իմացա երրորդ ռաուդնը հնարավոր է ինչ-որ բան փոխի, ամենավերջին ուժս տվեցի երրորդ ռաունդին  և փորձեցի մենամարտը հաղթել:

Պետք է ինքս ինձ հավատամ, պետք է մինչև վերջին վայրկյանը պայքարեմ անկախ նրանից, թե որ ռաունդում քանի միավորներով ոնց է գնում մենամարտը:

Մինչև վերջին վայրկյանը պետք է պայքարել, քանի որ հնարավոր է ամբողջովին գլխիվայր պտտել մենամարտը», -ասել է Էլիդա Քոչարյանը:

  • Կիսվել: