երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Միհրան Հարությունյանի հերթական հաղթանակը

Միհրան Հարությունյանի հերթական հաղթանակը

Լոս Անջելեսում տեղի ունեցած UpNextFighting ընկերության երեկոյի ընթացքում օլիմպիական փոխչեմպիոնը մրցել է ԱՄՆ ներկայացնող «Տարզան» մականունով 40-ամյա Դավիդ Դուգլասի հետ եւ հաղթանակի հասել ժամանակից շուտ առաջին ռաունդում:

Դավիդ Դուգլասը խառը մենամարտում անցկացրել է 20 մենամարտ, տարել 10 հաղթանակ եւ 10 պարտություն:

Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է 7 մենամարտ, տարել 6 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն:

Այս գարնանը Միհրան Հարությունյանը պայմանագիր էր կնքեց ամերկյան UpNextFighting ընկերության հետ եւ արդեն երկրորդ մենամարտն է անցկացնում ԱՄՆ-ում: Նախորդ մենամարտը տեղի է ունեցել մայիսի 21-ին , որտեղ օլիմպիական փոխչեմպիոնը երրորդ ռաունդում հաղթել էր ամերիկացի Արթուրո Էրնանդեսին:

  • Կիսվել: