շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միասին մենք ուժեղ ենք. Մխիթարյանն արձագանքել է Յուվենտուսի դեմ գավաթային խաղին

Միասին մենք ուժեղ ենք. Մխիթարյանն արձագանքել է Յուվենտուսի դեմ գավաթային խաղին

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Յուվենտուսի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքիին (1-1).

«Միասին մենք ուժեղ ենք»,- գրել է Մխիթարյանը և տեղադրել այս լուսանկարը:

Հիշեցնենք՝ երեկ կայացած խաղում թուրինյան ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Խուան Կուադրադոն 83-րդ րոպեին։ Միլանցիները հանդիպման վերջում նշանակված 11-մետրանոցի շնորհիվ՝ 95-րդ րոպեին, փրկվել են պարտությունից։ 11-մետրանոց հարվածն անվրեպ է իրացրել Ռոմելու Լուկակուն։

Մխիթարյանն «Ինտերի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին:

  • Կիսվել: