կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ինտերը» մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ

«Ինտերը» մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերն» ավարտում է բանակցությունները Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ նոր պայմանագրի վերաբերյալ։ Սպասվում է, որ մինչեւ Նոր տարի կողմերը կերկարաձգեն պայմանագիրը մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Հունվարի 21-ին Մխիթարյանը կնշի ծննդյան 35-ամյակը։ Նրա գործող պայմանագիրն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մխիթարյանը 2022թ․ ամռանն իտալական «Ռոմայից» է տեղափոխվել «Ինտեր»։

  • Կիսվել: