երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինտերը խոշոր հաշվով հաղթեց Ֆիորենտինային, Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ինտերը խոշոր հաշվով հաղթեց Ֆիորենտինային, Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ա Սերիայի 3-րդ տուրում «Ինտերը» ընդունել էր «Ֆիորենտինային» և 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։ 

Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց Մարկուս Թյուրամը, իսկ 53-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը կրկնապատկեց այն։ 5 րոպե անց Չալհանողլուն 11-մետրանոցից կատարած հարվածով հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 73-ին Լաուտարոն դուբլ ձևակերպեց։

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։

Այս խաղից հետո «Ինտերը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ֆիորենտինան» 4 միավորով 8-րդ տեղում է։

  • Կիսվել: