հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեսսին պետք է իմանա, որ Բարսելոնան իր տունն է. Լապորտա

Մեսսին պետք է իմանա, որ Բարսելոնան իր տունն է. Լապորտա

Ժոան Լապորտան կրկին պատասխանել է Լիոնել Մեսսիի` «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին հարցին. Գործակալը նշել է, որ ակումբը միշտ ուրախ կլինի ընդունել արգենտինացուն, գրում է armsport.am-ը:

«Կկարողանա՞ արդյոք նա վերադառնալ հաջորդ տարի: Ես չգիտեմ այդ հարցի պատասխանը, բայց նա պետք է իմանա, որ «Բարսելոնան» իր տունն է»,- ասել է Լապորտան։

Նշենք, որ Մեսսիի և ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրը կավարտվի հենց 2023 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ, Մեսսին 52 անգամ խաղադաշտ է դուրս եկել փարիզյան մարզաշապիկով, որոնցում խփել է 23 գոլ և կատարել 29 գոլային փոխանցում։

 

  • Կիսվել: