չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Մեսսին չի գնացել Սպիտակ տուն՝ Բայդենի կողմից Ազատության նախագահական մեդալի հանձնման արարողությանը

Մեսսին չի գնացել Սպիտակ տուն՝ Բայդենի կողմից Ազատության նախագահական մեդալի հանձնման արարողությանը

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին բացատրել է՝ ինչու չի գնացել Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ազատության նախագահական մեդալի հանձնման արարողությանը, հայտնում է Marca-ն։

 

 

Մեսսին իր բացակայությունը բացատրել է նախապես պայմանավորված հանգամանքներով։ Ֆուտբոլիստը խոստացել է ավելի ուշ վերցնել մրցանակը։

 

Նախագահական Ազատության մեդալը Միացյալ Նահանգների քաղաքացիական բարձրագույն պարգևն է: Այն Մեսսիին շնորհվել է նրա սեփական բարեգործական հիմնադրամի միջոցով ամբողջ աշխարհի երեխաների համար առողջապահական և կրթական ծրագրերին աջակցելու համար:

 

37-ամյա Մեսսին ֆուտբոլի պատմության ամենաշատ պարգևատրված խաղացողն է։ 

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը մի խումբ անձանց շնորհել է Ազատության նախագահական մեդալ՝ ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևը: Մրցանակակիրների շարքում են նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, միլիարդատեր ներդրող Ջորջ Սորոսը, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, հոլիվուդյան դերասան Դենզել Վաշինգտոնը, երգիչ Բոնոն, Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, դիզայներ Ռալֆ Լորենը և ևս 12 մարդ: 

«Մեդալը շնորհվել է անհատներին, որոնք օրինակելի ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, նրա արժեքների, անվտանգության պաշտպանության, համաշխարհային խաղաղության, այլ նշանակալի հասարակական, պետական և մասնավոր ձեռնարկումների մեջ», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: