հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեսսին այլևս հանդես չի գա ֆուտբոլի աշխարհի առաջնություններում

Մեսսին այլևս հանդես չի գա ֆուտբոլի աշխարհի առաջնություններում

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո այլևս հանդես չի գա աշխարհի առաջնություններում։

Այս մասին հայտնում է «Ole» պարբերականը։
 
«Մեծ երջանկություն է նման բանի հասնելու հնարավորություն ունենալը։ Ես կավարտեմ իմ ուղին աշխարհի առաջնություններում՝ խաղալով եզրափակիչում»,- ասել է Արգենտինայի հավաքականի առաջատարը։
 
Երեկ Արգենտինայի հավաքականը Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 3:0 հաշվով հաղթեց Խորվաթիայի թիմին: Թե ով կլինի արգենտինացիների մրցակիցը եզրափակիչում, կորոշվի Ֆրանսիա–Մարոկկո հանդիպման արդյունքում, որը կկայանա այսօր։
 
Մեսսին խորվաթների հետ խաղում 11–մետրանոց իրացրեց և ռեկորդակիր դարձավ աշխարհի առաջնություններում ազգային հավաքականի կազմում խփած գոլերի քանակով (11): Հանդիպումը արգենտինացու համար 25-րդն էր աշխարհի առաջնություններում։ Նա ֆրանսիացի Կիլիան Մբապեի հետ գլխավորում է Կատարում ընթացող աշխարհի առաջնության ռմբարկուների ցուցակը։

  • Կիսվել: