ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր նպատակը Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելն է․ Պետրակով

Մեր նպատակը Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելն է․ Պետրակով

«Վստահ ենք մեր ուժերին, դրական ենք տրամադրված խաղին: Ես այստեղ եմ եկել, որպեսզի պայքարենք բոլոր թիմերի դեմ»,- Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի հանդիպման նախախաղային ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:

«Խաղային ծրագրի մասին չեմ խոսի, բայց մեր նպատակը Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելն է։

Կապ չունի, որ Խորվաթիայի հավաքականը խմբի ֆավորիտն է: Մեր նպատակը Եվրո-2024-ին որակավորվելն է: Եթե մեծ նպատակներ չունես, չպետք է ֆուտբոլ խաղաս:

Չեմ ցանկանա ասել, թե մեր որ ֆուտբոլիստներից պետք է զգուշանա Ուելսի հավաքականը: Հանդիպմանը կտեսնեք ու հետո կասեք ձեր կարծիքը: Մրցակցի կազմում բացակայում է միայն Գարեթ Բեյլը. այլ փոփոխություններ չեմ տեսնում:

Վստահ եմ՝ մեր ֆուտբոլիստները պատրաստ են լեփ-լեցուն մարզադաշտում խաղալուն: Լսում ենք հայկական երաժշտություն, պատրաստվում ենք խաղին, ամեն ինչ նորմալ կլինի, մի՛ անհանգստացեք:

Հայաստանի հավաքականի՝ իմ գլխավորությամբ գրանցած աճի մասին չեմ ցանկանա խոսել այսօր, միգուցե խաղից հետո կունենամ այդ հարցի պատասխանը»,- նշել է Ալեքսանդր Պետակովը:

Ուելս – Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 16-ին Ուելսի մայրաքաղաքի «Կարդիֆ Սիթի» ստադիոնում։

 

  • Կիսվել: