երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Թիմում բոլորն առողջ են, պատրաստվում ենք վաղվա հանդիպմանը. Պետրակով

Թիմում բոլորն առողջ են, պատրաստվում ենք վաղվա հանդիպմանը. Պետրակով

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն իր կարծիքն է հայտնել հանդիպման մասին․«Կարծում եմ՝ լավ հանդիպում է սպասվում։ Այստեղ ենք ժամանել մոտ 6 ժամ թռիչքից հետո։ Ջերմաստիճանը +3 աստիճան է, Երևանում՝ +27։ Բավականին մեծ է տարբերությունը։

Խաղադաշտն արհեստական խոտածածկով է, մարզման ժամանակ կհասկանանք՝ ինչպիսի տեսք ունի խոտածածկը։ Թիմում բոլորն առողջ են, պատրաստվում ենք վաղվա հանդիպմանը»,- ասել է Պետրակովը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով) «Տորսվյոլուր» մարզադաշտում, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: