ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեր մարզաշապիկին Հայաստանի զինանշանն է, պետք է հպարտ լինենք դրանով. Բերեզովսկին հանդես է եկել նախախաղային ասուլիսով (տեսանյութ)

Մեր մարզաշապիկին Հայաստանի զինանշանն է, պետք է հպարտ լինենք դրանով. Բերեզովսկին հանդես է եկել նախախաղային ասուլիսով (տեսանյութ)

Ռոման Բերեզովսկին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է վաղը կայանալիք Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպման մասին․

«Ուսումնասիրել ենք մրցակցի խաղը։ Կոսովոյի հավաքականը լավ խաղացողներ ունի, շատ են երիտասարդ ֆուտբոլիտները։

Մենք ևս բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Հուսով ենք, որ մեր փորձառու ֆուտբոլիստները կօգնեն երիտասարդ խաղացողներին, որ վստահություն ձեռք բերեն թե՛ խաղադաշտում, թե՛ ընդհանրապես ազգային հավաքականում։

Ազգային հավաքականն ընկերական խաղեր չունի, մեր մարզաշապիկին Հայաստանի զինանշանն է, պետք է հպարտ լինենք դրանով, փորձենք լավ արդյունքի հասնել։ Պետք է փորձ ձեռք բերենք այս խաղի շնորհիվ»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին։

Հիշեցնենք, որ Կոսովո-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Հենրի Ավագյան – ԲԿՄԱ
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան – «Արարատ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Արման Ղազարյան – «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան – «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Պետրոս Ավետիսյան – «Ակժայիկ» (Ղազախստան)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Պրիշտինայում արդեն թիմին միացել են Ավենտիս Ավենտիսյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը և Ժիրայր Շաղոյանը։ Արթուր Գալոյանը հավաքականին կմիանա նոյեմբերի 15-ին։

  • Կիսվել: