չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մենք շատ լավ բասկետբոլային մարզչական կազմ ունենք. Արա Պողոսյան

Մենք շատ լավ բասկետբոլային մարզչական կազմ ունենք. Արա Պողոսյան

Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը մեծ սպասելիքներ ունի NBA-ի երկարամյա մասնագետ Ռեքս Կալամյանից, ով սկսել է աշխատանքը ազգային ընտրանու հետ:

«Ռեքս Կալամյանը շատ լավ հասկանում է, որ հատկապես հայաստանցի բասկետբոլիստների համար մեծ նշանակություն ունի մասնակցությունը փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Առաջին անգամ է, որ հավաքականն այսքան բարձր մակարդակի մարզումներ է անցկացնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Վերջինս շեշտեց, որ հավաքականի կազմը դեռևս ամբողջական չէ: Թիմին դեռևս միանալու են Անդրե-Սփայթ Մկրտչյանը, Քրիս Ջոնսը:

«Մենք շատ լավ մարզչական կազմ ունենք, նախապատրաստական շրջանում Կալամյանի հետ հավաքականին օգնում է նաև «Ֆիլադելֆիա-76»-ի մարզչական շտաբից Պիտ Դոմինգեստը: Մինչ այդ Երևանում կայանալիք Sada Cup-ում մրցելու ենք Սիրիայի, Իրանի և «Թիմ ԱՄՆ»-ի հետ»,- ասաց նա:

Պողոսյանի խոսքով` փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հեշտ մրցակիցներ չկան, և լուրջ է պետք նախապատրաստվել:

  • Կիսվել: