Մենք հպարտանում ենք քեզանով. «Բարսելոնան»՝ Մեսսիին
«Բարսելոնան» շնորհավորել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ ԱԱ-2022-ում հաղթելու կապակցությամբ։
«Մենք հպարտանում ենք քեզնով»,- գրված է կատալոնական ակումբի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիային։ Մեսսիի համար սա առաջին աշխարհի չեմպիոնի գավաթն է ազգային հավաքականում։ 2014 թվականին նա արդեն մասնակցել է մրցաշարի եզրափակիչին, սակայն նրա թիմը լրացուցիչ ժամանակից հետո 0:1 հաշվով պարտվել է Գերմանիային։ Մեսսին ճանաչվել է Կատարի մրցաշարի լավագույն խաղացող։