շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մեկնարկել է «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի «Փյունիկ»-«Ժալգիրիս» խաղի տոմսերի վաճառքը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  

Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության խմբային փուլի խաղում hոկտեմբերի 6-ին «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին» (Վիլնյուս)։ Խաղը կսկսվի ժամը 20:45-ին։

Սեպտեմբերի 21-ից սկսվել է խաղի տոմսերի առցանց վաճառքը:

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից՝ հոկտեմբերի 2-ից ժամը 11:00-ից։ Տոմսարկղերը կաշխատեն մինչև 19:00-ն։

1 անձը կարող է ձեռք բերել 5 տոմսից ոչ ավելի։

Տոմսերի գները հետևյալն են՝

Արևմտյան տրիբունա` 3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։

  • Կիսվել: