ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկնարկել է ՀՇՖ-ի հաշվետու կոնֆերանսը Սերժ Սարգսյանի նախագահությամբ

Մեկնարկել է ՀՇՖ-ի հաշվետու կոնֆերանսը Սերժ Սարգսյանի նախագահությամբ

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու (2017-2021թթ․) կոնֆերանսը, որի օրակարգում ֆեդերացիայի նախագահի ընտրությունն է։

ՀՇՖ-ի կոնֆերանսն ընթանում է Սերժ Սարգսյանի նախագահությամբ։ Կոնֆերանսի 170 պատգամավորներից ներկա են 107-ը, ինչն, ըստ ՀՇՖ նախագահի՝ թույլ է տալիս անցկացնել հաշվետու կոնֆերանսը:

ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը ներկայացրել է ֆեդերացիայի կատարած աշխատանքի հաշվետվությունը։

 

 

  • Կիսվել: