շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ կառավարիչների կողմից ժամանակ շահելը այլ նպատակ չունի, քան իրենց իշխանությունը երկարաձգելը. Սերժ Սարգսյան

ՀՀ կառավարիչների կողմից ժամանակ շահելը այլ նպատակ չունի, քան իրենց իշխանությունը երկարաձգելը. Սերժ Սարգսյան

Ալիեւը չի ակնարկում, նա մի քանի անգամ պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները Սահմանադրություն փոխելով ժամանակ են փորձում շահել, Սերժ Սարգսյանն ասաց. «Չեմ կարծում՝ այս պարագայում ՀՀ կառավարիչների կողմից ժամանակ շահելը այլ նպատակ ունի, քան իրենց իշխանությունը երկարաձգելը: Եթե այս մարդիկ 3,5 տարում չեն հասցրել կահավորել մեր առաջնագիծը, ապա իրենց համար այդ ժամանակն ի՞նչ նորություն պետք է բերի:

Միգուցե ակնկալում են, որ մի հրաշք տեղի կունենա, որ Ադրբեջանն իր պահանջներից հետ քաշվի: Չի կարող նման բան լինել, որովհետեւ կապիտուլյացիան ուղղակի սպանում է կապիտուլացվողի կամքը:

Մենք գործ ունենք արդեն մեկը մյուսով փոխարինելու հետ, այսինքն այն կամքը, որ ցուցաբերվում է ներքին կյանքում, ինչ-որ տեղ փորձում են դրանով փոխհատուցել արտաքին հարաբերություններում իրենց կամազրկությունը»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: