երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը

Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում երկամյա դադարից հետո մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան երեք քաշային կարգերի մարզիկները:

Տղամարդկանց 55 կգ քաշային կարգում մասնակցում էր մեկ մարզիկ` Վոլոդյա Սարգսյանը: Նա պոկեց 96 կգ և հրեց 120 կգ: Երկամարտում հավաքելով 216 կգ` Վոլոդյա Սարգսյանը դարձավ Հայաստանի չեմպիոն:

61 կգ քաշային կարգում Գյումրի քաղաքից մրցում էր երեք մարզիկ: Գառնիկ Չոլակյանը երկամարտի (112, 144) 256 կգ արդյունքով առաջինն է, երկրորդ տեղում Ռաֆիկ Մինասյանն է: Երկամարտում նա գրանցեց (113, 140) 253 կգ արդյունք:  Եռյակը եզրակափակեց Վարոս Վարդանյանը` երկամարտի (80, 105) 185 կգ արդյունքով: 

67 կգ քաշային կարգում լավագույնը Նարեկ Հովսեփյանն է, ով պոկեց 105 կգ և հրեց 130 կգ: Երկամարտում նա հավաքեց 235կգ: Արծաթե մեդալի արժանացավ Ալբերտ Մանանդյանը, ով պոկեց 85 կգ և հրեց 113 կգ: Երկամարտում նա գրանցեց 198 կգ: Բրոնզը երկամարտի 182 կգ արդյունքով (85, 97) նվաճեց Ռուդիկ Հարությունյանը:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը կեզրափակվի փետրվարի 11-ին:

 

 

  • Կիսվել: