Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել։
Հայ մարմնամարզիկը օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.366 միավոր և կկանգնի պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Այս վարժության եզրափակչում հանդես է եկել նաև Վահագն Դավթյանը։ Նա 14,166 միավորով 7-րդն է։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Եվրոպայի մեծահասկաների առաջնությունում առաջին անգամ չեմպիոն էր դարձել Համլետ Մանուկյանը, իսկ Մամիկոն Խաչատրյանը նվաճել էր արծաթե մեդալը։