երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մարմնամարզության Աշխարհի Գավաթ. Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը եզրափակչում են

Մարմնամարզության Աշխարհի Գավաթ. Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը եզրափակչում են

Դոհայում ավարտվել է մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկության մրցումային առաջին օրը, որը բավականին լավ է դասավորվել հայ մարզիկների համար:

Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը եզրափակիչ են դուրս եկել օղակների վարժությունից, իսկ Հարություն Մերդինյանը լավագույն արդյունքն է ցույց տվել նժույգթափերում և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ, փոխանցում է armsport-ը։ Նա 14,600 միավոր է վաստակել:
 
Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությունը կտևի մինչև մարտի 6-ը:

  • Կիսվել: