չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մարմնամարզիկներն արդեն Անգլիայում են

Մարմնամարզիկներն արդեն Անգլիայում են

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը արդեն Անգլիայում է, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Սպորտային մարմնամարզության 51-րդ աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը: Մարզիչը Հայկ Նազարյանն է:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում:

Մարմնամարզության աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է անգլիական Լիվերպուլ քաղաքում: Այն մեկնարկել է հոկտեմբերի 26-ին և կեզրափակվի նոյեմբերի 7-ին:

  • Կիսվել: