երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գագիկ Խաչիկյանը 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Մոսկվայում կայացած միջազգային մրցաշարում

Գագիկ Խաչիկյանը 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Մոսկվայում կայացած միջազգային մրցաշարում

Երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաջող է հանդես եկել Մոսկվայում անցկացված Միխայիլ Վորոնինի անվան 28-րդ միջազգային Գավաթի խաղարկությունում: Խաչիկյանը 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում՝ հաղթող ճանաչվելով նժույգթափերում և 3-րդ տեղը զբաղեցնելով բազմամարտում, զուգափայտերում և պտտաձողում:

 

Հիշեցնենք, որ Խաչիկյանը մասնակցել է նաև Լիվերպուլում կայացած աշխարհի առաջնությանը, սակայն այնտեղ հայ մարզկը մեդալ չէր նվաճել:

  • Կիսվել: