ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարիամ Մկրտչյանը մոտենում է առաջատարներին․ շախմատի Մ20 ԱԱ

Մարիամ Մկրտչյանը մոտենում է առաջատարներին․ շախմատի Մ20 ԱԱ

Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո անցկացրին 7-րդ տուրի մրցախաղերը:

Մարիամ Մկրտչյանը 49-րդ քայլին հաղթեց լեհ Հոնորատա Կուչարսկային: Մինչև 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնուհին մրցաշարում 4-րդ հաղթանակը տարավ ու վաստակեց 5 միավոր: Մարիամը մեկ միավորով է հետ մնում երկու առաջատարներից և մի խումբ շախմատիստուհիների հետ կիսում է 4-10 տեղերը:

Հայ պատանիների մրցակիցները հնդիկ շախմատիստներն էին: Արթուր Դավթյանը հաշտություն կնքեց Կրիշնա Ռոհիթի հետ: Դավթյանը 4 միավոր է վաստակել:

Արմեն Բարսեղյանը պարտվեց Պաներսելվամ Ինիյանին։ Նա ունի 3,5 միավոր:

Այսօր կկայանան 8-րդ տուրի մրցախաղերը: Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր:

  • Կիսվել: