ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարատ Գրիգորյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է թուրք մարտիկին

Մարատ Գրիգորյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է թուրք մարտիկին

ONE Championship-ում ելույթ ունեցող հայ մարտիկ Մարատ Գրիգորյանը Սինգապուրի Կալան քաղաքում կայացած խառը մենամարտերի մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Տայֆուն Օզկանին:

31-ամյա Գրիգորյանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրել է 79 մենամարտ, տարել 66 հաղթանակ, որից 34-ը՝ նոկաուտով, կրել 12 պարտություն, 1 մենամարտ էլ ավարտել է ոչ-ոքի:

Հայ մարտիկը ելույթ է ունենում թեթև ու միջին քաշային կարգերում:

Մարատ Գրիգորյանը ONE Championship հեղինակավոր կազմակերպության հետ պայմանագիր է կնքել 2020 թվականին:

Մարատը բելգիահայ միջինքաշային քիքբռնցքամարտիկ է, հայտնի է իր ագրեսիվ պայքարի ոճով և նոկաուտներով։ 2016 թ.-ի դեկտեմբերի 29-ի դրությամբ աշխարհի 5-րդ լավագույն թեթևքաշային մարզիկն էն համարվել։

Մարատ Գրիգորյանը ծնվել է 1991 թվականի մայիսի 29-ին։ Մարզվում է Hemmers Մարզասրահի մուայ թայի և քիքբռնցքամարտի ակումբում։ Նա արժանիորեն համարվում է Հոլանդիայի և Բելգիայի լավագույն աստղերից մեկը 70 կգ քաշային կարգում։ 19 տարեկանում նա դարձել է ամենաերիտասարդ մարտիկը, որ երբևէ պայքարել է Showtime տիտղոսի համար։

Մարատը K-1-ի չեմպիոն է թեթև քաշային կարգում, K-1-ի աշխարհի 2015 թվականի մեծ մրցանակի հաղթող՝ 70 կգ քաշային կարգում, WRSA-ի 73 կգ քաշային կարգում՝ աշխարհի չեմպիոն։

 

  • Կիսվել: