երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մ-15 ԵԱ․ Հայաստանի թիմը նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ

Մ-15 ԵԱ․ Հայաստանի թիմը նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը մեկ ոսկե, երկու արծաթե եւ երեք բրոնզե մեդալ նվաճեց Հունգարիայի Կապոսվար քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում:

Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիր դարձավ 62 կգ քաշային Եղիշե Մոսիսյանը, որը եզրափակիչում 3:1 հաշվով հաղթեց վրացի Կովա Գոգվաձեին: Արծաթե մեդալակիրներ դարձան Արմեն Պապիկյանը (44 կգ) եւ Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ):

Արմեն Պապիկյանը 44 կգ քաշայինների եզրափակիչում պարտվեց չեզոք կարգավիճակում հանդես եկող ռուսաստանցի Սուլթան Ռաժբադինովին, Բալաբեկ Մարկոսյանը 48 կգ քաշայինների եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Մալիկ Սալատաեւին:

Մ15 Եվրոպայի առաջնությունում րոնզե մեդալակիրներ դարձան Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) եւ Դավիթ Դավթյանը (57 կգ):

Սուրեն Իշխանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8:8 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Բուգրա Կավակին, Վլադիմիր Գալինսկին բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10:0 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Իվան Աստրեիկային: 57 կգ քաշային Դավիթ Դավթյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6:6 հաշվով պարտության մատնեց թուրք Իսմայիլ Մերտկոլուին:

Մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հուլիսի 8-ին պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Մանուկյանը (41 կգ) եւ Պետրոս Բողրամյանը(85 կգ) դուրս են եկել եզրափակիչ, Մարատ Աճեմյանը (44 կգ), Ջանես Նազարյանը (57 կգ ) եւ Արամ Սարգսյանը (62 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար, գրում է sport.news.am-ը:

  • Կիսվել: