չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լողորդները ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում թարմացրել են ՀՀ ռեկորդները

Լողորդները ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում թարմացրել են ՀՀ ռեկորդները

Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում շարունակվում է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը:

Գյումրեցի Աշոտ Չախոյանը 100մ. բրաս լողաոճում, 1, 04.47 արդյունքով, 68 մասնակիցների պայքարում ճիշտ է, գրավեց 54-րդ համեստ տեղը, բայց այդ ցուցանիշով նա թարմացրել է 40 տարի առաջ Արմեն Կոբելինի սահմանած հանրապետական ռեկորդը:

Ռեկորդային էր նաև երևանցի Վարսենիկ Մանուչարյանի ելույթը 100մ. բատերֆլայում: 49 մրցակցուհիների մեջ նա 37-րդն էր ՝ 1. 02,41 վայրկյան։

200 մետր ազատ ոճում Արթուր Բարսեղյանը 1:55.69 ցուցանիշով 72 լողորդների պայքարում գրավել է 54-րդ տեղը։

Անի Պողոսյանի 200մ. ազատ ոճի ցուցանիշն է 2. 08. 65:

Ջրացատկորդների 10 մետրանոց աշտարակացատկերում Ալիսա Զաքարյանը և Մարատ Գրիգորյանը եզրափակեցին կանանց և տղամարդկանց մրցաշարային աղյուսակները, հայտնում է ArmSport.am-ը:

  • Կիսվել: