«Լիվերպուլը» պարտության մատնեց «Վուլվերհեմփթոնին»
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Լիվերպուլն» ընդունեց «Վուլվերհեմփթոնին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
«Լիվերպուլից» աչքի ընկան կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։
«Լիվերպուլը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Արսենալից»։ «Վուլվերհեմփթոնը» 17-րդն է՝ 19 միավոր։
Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր
«Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:1 (տեսանյութ)
Լուիս Դիաս, 15, Մոհամեդ Սալահ, 37, 11մ - Մատեուս Կունյա, 67