«Լիվերպուլը» հաղթեց «Տոտենհեմին»
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Լիվերպուլին» եւ պարտություն կրեց 3:6 հաշվով։
Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը եւ կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։ Աչքի ընկան նաեւ արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը եւ հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։
«Տոտենհեմի» գոլերը խփեցին անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը, շվեդ հարձակվող Դեյան Կուլուշեւսկին եւ անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն։
«Լիվերպուլը» 39 միավորով առաջատարն է, «Տոտենհեմը» 11-րդ տեղում է՝ 23 միավոր։