շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լևոն Արոնյանը հաղթել է Champions Chess Tour-ի եզրափակիչում

Լևոն Արոնյանը հաղթել է Champions Chess Tour-ի եզրափակիչում

10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: Այս մասին հայտնում է Sputnik-ը։

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տարել «Champions Chess Tour» շարքի եզրափակիչ փուլի երկրորդ տուրում:
 
Հայ շախմատիստը 4 պարտիաներում հաղթել է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևին՝ 2,5:1,5: Արոնյանը հաղթել է առաջին և չորրորդ պարտիաներում ՝ պարտվելով երկրորդ պարտիայում և ոչ–ոքի ավարտելով երրորդ պարտիան:
 
10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Յուրաքանչյուր տուրում կանցկացվի չորս արագ խաղերի հանդիպում։ Հաղթողը որոշվում է թայ-բրեյքով:
 
Բացի Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանից, մրցաշարին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Հոլանդիա):
 
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 100 հազար դոլար է:

  • Կիսվել: