հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լևոն Արոնյանը FTX Road to Miami մրցաշարի եզրափակիչում (տեսանյութ)

Լևոն Արոնյանը FTX Road to Miami մրցաշարի եզրափակիչում (տեսանյութ)

Հայաստանի շախմատի նախկին առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է վստահ հանդես գալ FTX Road to Miami անվանումը կրող արագ շախմատի առցանց մրցաշարում:

ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակիցը կիսաեզրափակիչ փուլում 3:1 հաշվով վստահ հաղթել է լեհ Յան-Քշիստոֆ Դուդային և մտել եզրափակիչ: Այստեղ նա կմրցի չինացի Ի Վեյի հետ, որն ընդամենը երեք պարտիայում առավելության է հասել հունգարացի Ռիչարդ Ռապորտի նկատմամբ` 2,5:0,5:

Եզրափակիչ փուլի պարտիաները կկայանան հուլիսի 16-ին և 17-ին: Կողմերը նախ ամեն օր կանցկացնեն 4-ական հանդիպում: Ոչ-ոքիի դեպքում կանցկացվի նաև թայ-բրեյք: Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար, պարտվողը` 15 հազար դոլար:

  • Կիսվել: