Լեւոն Արոնյանը չորրորդն է. ՖԻԴԵ
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների դասակարգման ամենամսյա աղյուսակը։
Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Երկրորդ տեղում է իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, որը ներկայացնում է Ֆրանսիան։ Եռյակը եզրափակում է չինացի Դին Լիրենը։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) չորրորդն է։
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը (2681) 58-րդն է, Հրանտ Մելքումյանը (2649) 96-րդն է։