ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լեհաստանի հավաքականը հրաժարվել է խաղալ Ռուսաստանի հավաքականի հետ ԱԱ-2022-ի ընտրական խաղում

Լեհաստանի հավաքականը հրաժարվել է խաղալ Ռուսաստանի հավաքականի հետ ԱԱ-2022-ի ընտրական խաղում

Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան ասել է, որ Լեհաստանի հավաքականը չի պատրաստվում խաղալ Ռուսաստանի հավաքականի հետ ԱԱ-2022-ի ընտրական խաղում։ Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների հանդիպումը պետք է կայանա մարտի 24-ին, իսկ մարտի 29-ին հանդիպման հաղթողը կխաղա Շվեդիա-Չեխիա զույգի հաղթողի հետ։

«Բավական է խոսել, գործելու ժամանակն է: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի սրման պատճառով Լեհաստանի հավաքականը մտադիր չէ փլեյ-օֆֆի խաղն անցկացնել Ռուսաստանի դեմ։ Սա միակ ճիշտ որոշումն է։ Մենք բանակցում ենք Շվեդիայի և Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ՝ ՖԻՖԱ-ին ընդհանուր դիրքորոշում փոխանցելու համար»,- գրել է Կուլեշան Թվիթերում։

  • Կիսվել: