«Լայպցիգ»-ը նոր մարզիչ ունի. պաշտոնական
Հունգարացի Ժոլտ Լյովը դարձել է «Լայպցիգի» գլխավոր մարզիչը, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։
45-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Լյովը նախկինում եղել է Թոմաս Տուխելի օգնականը «Բավարիայում», «Չելսիում» և ՊՍԺ-ում: Նա նաև եղել է Ռալֆ Ռանգնիկի և Ռալֆ Հասենհյուտլի անձնակազմի կազմում «Լայպցիգում»։
Կիրակի օրը՝ մարտի 30-ին, «Լայպցիգը» հայտարարեց Մարկո Ռոզեին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։