չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Կրավչուկն ու Գիլմորը հեռացել են «Ուրարտուից»

Կրավչուկն ու Գիլմորը հեռացել են «Ուրարտուից»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։ Կիսապաշտպանները միացել էին ակումբին 2024 թվականի ձմռանը։

Անդրեյ Կրավչուկը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 29 հանդիպում, դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, Լուքման Գիլմորն անցկացրել է 29 հանդիպում, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ

Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցադրած խաղի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

  • Կիսվել: