ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կոնֆերենցիաների լիգա․ Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Կոնֆերենցիաների լիգա․ Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում ավարտվեց խմբային փուլը եւ հայտնի են փլեյ-օֆֆի 24 մասնակիցները։

Առաջին 8 տեղերը գրաված «Չելսին», «Վիտորիա Գիմարայնշը», «Ֆիորենտինան», «Ռապիդը», «Յուրգորդենը», «Լուգանոն», «Լեգիան» ու «Սերկլ Բրյուգեն» դուրս եկան 1/8 եզրափակիչ։

Փլեյ-օֆֆի անցումային ռաունդում 1/8 եզրափակիչի մնացած ուղեգրերի համար կպայքարեն 9-24-րդ տեղերը գրաված «Յագելոնիան», «Շեմռոք Ռովերսը», ԱՊՕԵԼ-ը, «Պաֆոսը», «Պանատինաիկոսը», «Օլիմպիան», «Բետիսը», «Հայդենհայմը», «Գենտը», «Կոպենհագենը», «Վիկինգուրը», «Բորացը», «Ցելիեն», «Օմոնիան», «Մոլդեն» եւ «Բաչկա Տոպոլան», որը վերջին տուրում տանը 4:3 հաշվով հաղթեց Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» եւ 7 միավորով գրավեց 24-րդ տեղը։

«Նոան» 4 միավորով զբաղեցրեց 31-րդ տեղը եւ ավարտեց պայքարը։

Փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին։

  • Կիսվել: